Ճապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Հասարակություն

Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյան դպրոցներին, համայնքապետարաններին ուղղորդել է ապրանքներ գնել իրեն պատկանող խանութներից

Ավարտվել է Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2016թ. մարտից մինչև 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի պաշտոնն զբաղեցրած Շ․Վ․-ն, պաշտոնավարման ընթացքում, որպես հանրային ծառայող, ունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար օրենքով սահմանված արգելք, 2012թ. հունվարի 23֊ին իր կնոջ մորաքրոջ անվամբ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ԱՁ։ Այն մշտապես կառավարել է անձամբ, համակարգել է դրա գործունեությունը, կազմել է ֆինանսական հաշվետվությունները, կատարել ԱՁ-ի գործունեության հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, իսկ ԱՁ-ի անունից բոլոր փաստաթղթերը կազմվել ու կնքվել են նրա պահանջով և գիտությամբ։

Վերջինս նաև անձամբ մասնակցել է իր կնոջ կողմից 2008թ. հիմնադրված, նույն գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության կառավարմանը։

Քննությամբ պարզվել է նաև, որ Շ․Վ․-ն, նշված ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտվելով իր պաշտոնից բխող լիազորություններից, դրանց մրցակիցների համար անհավասար պայմաններ ստեղծելով՝ 2017թ. հունվարի 11-ից մինչև 2019թ. դեկտեմբերի 30-ը՝ ՍՊԸ-ին, իսկ 2016թ. ապրիլի 27-ից մինչև 2019թ. մարտի 12-ը՝ ԱՁ-ին, տրամադրել է մարզի համայնքապետարաններին, դրանց ենթակա կազմակերպություններին, հանրակրթական ոչ առևտրային կազմակերպություններին, «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, շուկայականից անհամեմատ բարձր գնով, տարբեր տնտեսական, կենցաղային ապրանքներ, ծաղիկ, շինանյութ, գրասենյակային գույք և կահույք վաճառելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների, փողոցների լուսավորության, սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներ կատարելու կամ միջոցառումների կազմակերպման ծառայություններ մատուցելու, դրանցից շահույթ ստանալու արտոնություններ ու առավելություններ։ Այդ կերպ ՍՊԸ-ին պատկանող խանութից՝ կատարվել են ընդհանուր 102.243.710 ՀՀ դրամի, իսկ ԱՁ-ին պատկանող խանութից՝ ընդհանուր 48.671.710 ՀՀ դրամի գնումներ։ Դա այն դեպքում, երբ ԱՁ-ն զբաղվել է փաստացի միայն թեփի, ալյուրի, գարու, ցորենի և աղի վաճառքով։ 

Բացի այդ, 2017թ. դեկտեմբերից մինչև 2020թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության նախկին պետը մարզպետարանի ենթակայության տակ գործող 21 հանրակրթական դպրոցի և համայնքային ենթակայության մարզադպրոցի տնօրեններին ուղղորդել է շուկայականից անհամեմատ բարձր գներով տարբեր ապրանքների գնումներ կատարել փաստացի իր ընտանիքին պատկանող վերը նշված խանութներից՝  պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 3.431.950 ՀՀ դրամի գույքային վնաս։ 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության նախկին պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը ) և 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը):

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: