Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սեփականատեր է փոխվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) 12,5 տոկոսի բաժնետեր, Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայլ Զուրաբովը այլևս կոմբինատի բաժնետեր չէ։ Սա երևում է կոմբինատի իրական շահառուների հայտարարագրից, որը ներկայացվել է հոկտեմբերի 20-ին, գրում է «Սիվիլնեթը»։

Զուրաբովը Պղնձամոլիբդենայինում բաժնեմասը տնօրինում էր «Զանգեզուր մայնինգ» և «Մուն մեթալս» և Walnort Finance Limited ընկերությունների միջոցով։ Նա բաժնեմասը հանքավայրում ձեռք էր բերել 2020-ին։ ԶՊՄԿ-ի բաժնեմասի այս հատվածի հետքերն ի վերջո հասնում էին Կիպրոսում գրանցված Walnort Finance Limited ընկերություն։  Walnort Finance Limited-ը գրանցված է նույն հասցեում, ինչ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրներին պատկանող ընկերությունը։ Բացի այդ, Միխայիլ Զուրաբովը տնօրենների խորհրդի անդամ ու համասեփականատեր էր Վանեցյաններին պատկանող Exoil Group-ում, որը բուսայուղերի խոշոր արտադրող է։ Զուրաբովն իր բաժնեմասը վաճառել ու տնօրենների խորհրդի կազմից դուրս է եկել այս ամռանը։ Ինչևէ, 2020-ից կոմբինատի 12,5 տոկոսը տնօրինում էր Զուրաբովը։

Բացի այն, որ ԶՊՄԿ իրական շահառուների ցանկի վերջին տվյալներում Զուրաբովի անունը բացակայում է, փայաբաժնի սեփականատիրոջ փոփոխության մասին է վկայում միջանկյալ ընկերությունում փոփոխությունը, որ պատկանում էր Զուրաբովին։ Մասնավորապես, եթե նախկինում «Զանգեզուր մայնինգ»-ի միակ բաժնետերը Զուրաբովն էր, այժմ ընկերության նոր սեփականատերեր են դարձել Իտալիայի քաղաքացի Իգնասիո Գուայան և Շվեյցարիայի քաղաքացի Կարլոս Բալեստերոս Չերպը։ Զուրաբովն այլևս չի հիշատակվում որպես ընկերության սեփականատեր։ Իտալիայի և Շվեյցարիայի քաղաքացիները այսպիսով դարձել են Պղնձամոլիբդենայինի 12,5 տոկոսի սեփականատերեր։ Նրանք գործարքն իրականացրել ու բաժնեմասը ձեռք են բերել Շվեյցարիայում գրանցված Bell Capital Switzerland ընկերության միջոցով։

Bell Capital Switzerland. իրավաբանական ընկերություն՝ հեռահար նպատակներով

Իգնասիո Գուայան ու Կարլոս Բալեստերոս Չերպը Bell Capital Switzerland-ը հիմնել են 2021-ին։ Ընկերությունը զբաղվում է խորհրդատվությամբ, իրավական աջակցությամբ, տարբեր գործարքների կազմակերպմամբ։

ՍիվիլՆեթի աղբյուրները պնդում են, որ Զուրաբովի և Bell Capital-ի միջև այս գործարքն իրականում Զուրաբովի՝ ԶՊՄԿ-ում ունեցած վիճելի ակտիվի կամ ավելի ճիշտ՝ դրա հետ կապված դատական գործի փոխանցում է Bell Capital-ին։ 2021-ին Զուրաբովը դատի էր տվել ԶՊՄԿ-ի մեծամասնական բաժնետեր, ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոյի ընկերությանը։ Զուրաբովը հայաստանյան դատական ատյաններում պահանջում է անվավեր ճանաչել կոմբինատի հիմնական բաժնեմասի վաճառքը Տրոցենկոյին։ Հայցի հիմքում այն հանգամանքն է, որ ըստ ԶՊՄԿ կանոնադրության՝ կոմբինատն իր բաժնեմասը վաճառելիս պետք է նախևառաջ առաջարկեր բաժնետերերին։ Զուրաբովը մեկ այլ հայցով պահանջում է անվավեր ճանաչել Տրոցենկոյի կողմից կոմբինատի 15 տոկոսի նվիրատվությունը կառավարությանը։

Հայկական դատական ատյաններում Զուրաբովը դեռ հաջողություններ չունի։ Ըստ ՍիվիլՆեթի աղբյուրների՝ նրա բաժնեմասի վաճառքն իրավաբանական ընկերության մի քանի առանձնահատկություն ունի.

  1. Շվեյցարական ընկերությունն իրականում իրավաբանական-ներդրումային ընկերություն է, որը զբաղվում է դատական խոշոր գործընթացներով։ Ընկերությունը ձեռք է բերում վիճելի ակտիվ, որը հնարավորություն ունի դատական ատյանում հաջողության հասնելու։ Հետագայում դատական հաջողությունից հետո ընկերությունը կարող է ունենալ մեծ փոխհատուցում և ըստ էության արդարացնել կատարած ներդրումը։
  2. Եթե համարենք, որ Զուրաբովի բաժնեմասի ձեռքբերողներից Իգնասիո Գուայան մասնագիտացած է միջազգային առևտրային արբիտրաժի գործերում, այս սցենարը իրատեսական է։ Սա կարող է նշանակել նաև, որ Պղնձամոլիբդենայինում բաժնեմասերի վաճառքի շուրջ Զուրաբովի, Տրոցենկոյի ու ՀՀ կառավարության վեճը կարող է շարունակվել միջազգային արբիտրաժային դատարաններում։ Սա գնորդի համար կարող էր հետաքրքիր հնարավորություն լինել։
  3. Դեռ հստակ չէ՝ Զուրաբովի և Bell Capital-ի միջև բաժնեմասի փոխանցման գործարքն ինչ պայմաններ ունի։ Եթե Bell Capital-ը իրավաբանական ընկերություն է, որ ԶՊՄԿ բաժնեմասի հետ ձեռք է բերել նաև դատական գործը, ապա դա կարող է նշանակել, որ Զուրաբովն ու շվեյցարական ընկերությունը կարող էին լրացուցիչ պայմանավորվածություններ ձեռք բերել դատական գործընթացի դրական ելքից բխող փոխհատուցումների վերաբերյալ։

Քրեական վարույթ և արգելանքներ՝ Զուրաբովի բաժնեմասի վաճառքից հետո

Նոյեմբերի 4-ին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ փողերի լվացման հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է իրականացվել Կարեն Վանեցյանի նկատմամբ։ Ըստ դատախազության հաղորդագրության՝ ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսը «Զանգեզուր մայնինգ» ընկերության միջոցով 2013-2018 թթ․ պատկանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին։

«Կ.Վ.-ն [Կարեն Վանեցյանը – խմբ], տեղեկացված լինելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 12,5 տոկոս բաժնետոմսերը Մ.Մ.-ին [Միքայել Մինասյանին – խմբ] պատկանող ընկերությանն են անցել հանցավոր ճանապարհով, նպատակ ունենալով իր համար ակնհայտ շահավետ պայմաններով դառնալ այդ բաժնետոմսերի փաստացի սեփականատեր, միաժամանակ թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը, դրան հաղորդել է օրինական քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված գույքի տեսք: Կ.Վ.-ն 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք է բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքը»,- նշվում էր դատախազության հաղորդագրությունում։

Քրեական վարույթը, սակայն, հարուցվել է այն բանից հետո, երբ Զուրաբովն արդեն վաճառել էր կոմբինատում իր բաժնեմասը։ Կարելի է ենթադրել, որ այս վարույթով դատախազությունը փորձել է միջամտել Զուրաբովի բաժնեմասի վաճառքի գործարքին։

Այդուհանդերձ, օրեր առաջ՝ նոյեմբերի 7-ին, արգելանք է դրվել կոմբինատի բաժնեմասերի վրա։ Իսկ հաջորդ օրն էլ արգելանք է դրվել կոմբինատի միջնակյալ ընկերություններից «Մուն մեթալս»-ի բաժնետոմսերի վրա։ Այս մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։