Պատրիկ Էբերտն իսլամ է ընդունել
«Սպարտակի» նախկին և «Ռայո Վալեկանոյի» ներկայիս կիսապաշտպան Պատրիկ Էբերտն իսլամ է ընդունել և մուսուլման է դարձել:
Ծեսը տեղի է ունեցել հունվարի 1-ին Մադրիդի իսլամական կենտրոնում, ինչի մասին հաղորդում է gorapress.net-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Էբերտը ծանր վնասվածք է ստացել և մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը դուրս է մնացել շարքից: