Աշակերտները կայցելեն մեկ թանգարան և մեկ թատրոն
ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են 2023 թվականի «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագրի ընթացակարգը եւ ներգրավված թանգարանների ու թատրոնների ցանկը: Ծրագրի շահառուներն են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Ծրագրին կարող են միանալ նաեւ ոչ պետական թատրոններն ու թանգարանները՝ նույն պայմաններով։
Ծրագրի հիմքում կրթության եւ մշակույթի համադրումն է, որի նպատակն է՝ ապահովել դպրոցականների մշակութային հաղորդակցության առաջնային իրավունքը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մշակույթի հասանելիության և մատչելիության համար:
Ծրագրի յուրաքանչյուր շրջափուլի ժամկետ սահմանվում է 1 տարի: Յուրաքանչյուր շրջափուլի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեն այցելելու 2 կազմակերպություն՝ մեկ թանգարան եւ մեկ թատրոն:
Նկատենք, որ նախկինում ներառված էր նաև համերգասրահներ այցելությունները, որն այս տարի դուրս է թողնվել ցանկից։
Աշակերտներին Երևանի և մարզային թանգարաններ ու թատրոններ այցի համար պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում են տրանսպորտային միջոցներ՝ սահմանված կարգի համաձայն: