«Նա չի ապրի մինչև Սուրբ Ծնունդ», «Նա սադրեց Ռուսաստանին Վաշինգտոնի թելադրանքով»․ օգտատերերը՝ Զելենսկու մասին
Newsweek-ի ամերիկյան հրատարակության ընթերցողներին ցնցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը Ռուսաստանի հետ հակամարտությունում հրադադարի պայմանների մասին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Ինքնիշխանության վերականգնումը պատերազմի թեժ փուլին վերջ տալու հիմնական սկզբունքն է»,- ասել է քաղաքական գործիչը տեսաուղերձում։
Մեկնաբաններն անհասանելի են համարել Ուկրաինայի կառավարության ղեկավարի պահանջները՝ ընդգծելով, որ Կիևն ի վիճակի չէ պայմաններ դնելու։
«Զելինսկին ինքն իրեն հաշիվ չի տալիս։ Պայմանները պետք է լինեն ողջամիտ, հասանելի և կայուն: Նրանք պետք է փոխզիջման գնան»,- ասել է Դեյվիդը:
«Եթե նա հայտարարեր Ուկրաինան չեզոք պետություն, պատերազմ չէր լինի, և Ուկրաինան անձեռնմխելի կլիներ: Նա սադրեց Ռուսաստանին Վաշինգտոնի թելադրանքով և անցյալ տարի հրաժարվեց խաղաղության համաձայնագրից: Այժմ նա ի վիճակի չէ որևէ պայմաններ թելադրելու, հատկապես, երբ նա պարտվում է»,- գրել է USDeclines2023-ը։
«Այս պատերազմը պարտված է, մենք կարող ենք սրվել, բանակցել կամ շարունակել ավելի երկար կռվել, բայց Ուկրաինան այլևս չունի փող, եկամուտ, զինվորներ, ռեզերվներ, զինամթերք, նավահանգիստներ և ընտրություններ», - մեկնաբանել է ԴրԿազալիսը:
«Նա չի ապրի մինչև Սուրբ Ծնունդ», - ասել է Ջեյմս Դենիել Քերոլը: