Ճապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Հասարակություն

4 մարզի տեխնիկական սարքավորումներ են տրամադրվել․ ընթացքին հետևել են նախարարն ու փոխվարչապետը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության, Համաշխարհային Բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ 4 մարզի 7 համայնքի հատկացվել է տեխնիկա-սարքավորումների հերթական խմբաքանակը։ Հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ 

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանն այսօր ներկա են գտնվել համայնքներին տեխնիկաների հատկացման միջոցառմանը։

Նախարար Սանոսյանը շնորհավորել է համայնքներին՝ մաղթելով, որ ստացված տեխնիկան ծառայի ի շահ համայնքի և բնակիչների։ «Կառավարությունը տարբեր միջոցներով աջակցում է համայնքներին՝ խնդիրների կարգավորման ուղղությամբ։ Սա տեխնիկայի առաջին խմբաքանակը չէ։ Այս տարիներին համայնքներին մատակարարվել է հարյուրավոր տեխնիկա` գյուղատնտեսական աշխատանքների համար, աղբատար մեքենաներ։ Սա կառավարություն-համայնք լավ համագործակցության օրինակ է, և մենք փորձում ենք տարբեր ուղղություններով խորացնել այդ համագործակցությունը։ Այս ծրագիրը բավական լավն է, այն համայնքների կյանք էական փոփոխություն է բերում։ Վերջնարդյունքում մեր համայնքները կլինեն ավելի լավ սպասարկված՝ սկսած աղբահանությունից մինչև ձմեռային սպասարկում և գյուղատնտեսական աշխատանքներ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ծրագիրը դեռ չի ավարտվել և փուլ-փուլ կշարունակվի համայնքներին տեխնիկաների տրամադրման գործընթացը։

Ծրագրի հիմնական ֆինանսավորմամբ 2018-2022 թթ․ընդհանուր առմամբ համայնքներին է հատկացվել 240 միավոր կումունալ և գյուղտեխնիկա՝ իր սարքավորումներով, 1880 հատ պլաստմասե և մետաղական աղբաման։

Տեղադրվել է 1475 կՎտ ընդհանուր հզորության արևային ֆոտովոլտային կայան։ Ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմամբ 2023 թ-ին 35 խոշորացված համայնքներում ներդրումը կազմում է 7,2 մլրդ դրամ։

Լրացուցիչ ֆինանսավորմամբ համայնքներին հատկացվել է 68 միավոր կումունալ և գյուղտեխնիկա՝ իր սարքավորումներով, 1800 հատ պլաստմասե աղբաման, 205 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։

Ընդհանուր առմամբ, համայնքներին հատկացվել է 308 հատ կոմունալ և գյուղտեխնիկա, 3680 հատ պլաստմասե և մետաղական աղբաման, 1680 կՎտ հզորության արևային ֆոտովոլտային կայան։