Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծըԵրևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծըԿինն ահազանգել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը․ 2 անձ ձերբակալվել է
Թուրքիայում նշել են, որ Կարս-Գյումրի երկաթուղին կբացվի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ որոշումից հետո
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
ՀՀՇ-ի ծլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսույթով չի տարբերվում թnւրքերից․ Արթուր Խաչատրյանը՝ Արման Եղոյանին (տեսանյութ)
Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր (տեսանյութ)
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը մերժել է դատախազության բողոքը
Ընդդիմության համար ԱԺ-ն քաղաքական մանկապարտեզ է, մանդատը՝ բարձր ամբիոնից շոու սարքելու լիցենզիա
Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք. Գլխավոր դատախազություն
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը․ Արման Եղոյանը՝ ինքնատիրապետումը կորցրած գոռգռում է ԱԺ-ում․ լարված իրավիճակ (տեսանյութ)
Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաԲյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
Քաղաքականություն

Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, Գրանադայի հայտարարությունը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Ֆրանսիայի նախագահը նախ իր ցավակցություններն է հայտնել վարչապետին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ցավակցությունների համար: Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում և շեշտել ՀՀ կառավարության շահագրգռվածությունն այդ հարցում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:

Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: