«Ռաֆահ» անցակետը փակ է. Իսրայելի ԱԳՆ
Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող «Ռաֆահ» հսկիչ անցակետը, որը նախատեսված է տարհանման և մարդասիրական օգնության համար, ժամանակ առ ժամանակ փակվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Այդ մասին հայտնել են Իսրայելի ԱԳՆ-ից, փոխանցում է Риа Новости-ն։
Հիշեցնենք՝ անցակետն օրեր առաջ վերաբացվել էր օտարերկրյա անձնագրեր ունեցողների և վիրավոր պաղեստինցիների համար, որոնց անուններն արդեն եղել են ելքի թույլտվություն ստացածների ցուցակներում։
Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 10,800-ը։