Վրաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են նաև Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը
Ելիսեյան պալատում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վրաստանի կառավարության մամուլի ծառայութան հաղորդմամբ՝ ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում անվտանգային խնդիրները։
«Երկու երկրների ղեկավարները նշել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման գործում Վրաստանի դրական դերը։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրոպական ապագային ցուցաբերած ամուր աջակցության համար և նրան հրավիրել Վրաստան»,- ասվում է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։