ԱՄՆ Անվտանգության ծառայության տնօրենը խոսել է ԼՂ հակամարտության մասին
ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ջեյմս Քլեփփերը Կոնգրեսում ներկայացրել է 2016 թվականի վերաբերյալ կանխատեսումներ: Տեղեկացնում է azadliq.az կայքը` հղում անելով Routers գործակալությանը:
Կոնգրեսում Ազգային անվտանգության ծառայության տնօրենն իր ամենամյա զեկույցում ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ որոշ տեղեկությունները:
Ըստ ադրբեջանական կայքի` Ջեյմս Քլեփփերը արտահայտվել է հետևյալ կերպ` «Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված լարվածությունը 2016 թվականին շարունակվելու է: Ադրբեջանը Ղարաբաղից հրաժարվելու մտադրություն չունի: Հայաստանն էլ չի ցանկանում տարածքներ զիջել: Այս հանգամանքները դժվարացնում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը»,- հայտարարել է Անվտանգության ծառայության տնօրենը: