Էսօր իմ ամենամեծ պարտության օրն ա, նկարն էլ արել եմ, որ միշտ հիշեմ էս օրը․ գործարար
Էսօր իմ ամենամեծ պարտության օրն ա, նկարն էլ արել եմ, որ միշտ հիշեմ էս օրը: Այս մասին գրել է գործարար Սամսոն Գրիգորյանը։
Էս օրը հասկացա, թե ինչքան միամիտ եմ ես, ինչ հեշտ էր ինձ խաբել ու լակոտի պես ֆռցնելը։ Ինչքան շատ եմ հույսս այլոց վրա դրել, ու ինձ համոզել, թե ամեն ինչ լավ է, էդպես է պետք, մի քիչ էլ սպասի։ Իրականում ինքնախաբեությունով էի զբաղված, վերլուծականս անջատել, հոտի հետ ճամփա էի բռնել։
Էս օրը հասկացա, որ պետք չէր անմնացորդ նվիրվել, հավատալ, հասկացա, որ մարդուց կեղծ, որկրամոլ ու դաժան կենդանի չկա։
Հասկացա, որ էն անդառնալի կորուստները, որոնք փորձում էի արդարացնել, թե սուրբ գործի համար են, իզուր չեն, հասկացա որ ուղղակի դեկորացիա և մթնոլորտ ապահովելու համար էին։ Ու ես, մյուսների պես, իմ մեջ արդարացնում էի, համոզում էի ինձ, որ առանց դրա չի լինի, որ դրա շնորհիվ ավելի լավը կլինի մի ամբողջ ազգի համար։
Երկիր, պետություն, բանակ, հայրենասիրություն, պետականամետություն...
Հարիֆ էլի»,- գրել է նա։