ԱՄՆ-ում շուտով փող տպելու համար թուղթ չի լինի. Պեսկով
ԱՄՆ-ը ժամում ավելի քան 200 միլիոն դոլար է ծախսում իր պետական պարտքը սպասարկելու համար, շուտով փող տպելու համար թղթերը կսպառվեն: Ինչպես նշում է Gazeta.ru-ն, այս մասին Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Россия 1» հեռուստաալիքի թղթակցի Telegram ալիքում։
«Ես վերջերս կարդացի, որ Միացյալ Նահանգները իրականում ծախսում է ավելի քան 200 միլիոն դոլար մեկ ժամում իր պարտքը սպասարկելու համար», - ասաց նա:
Նա նշել է, որ «շուտով տպագրական մեքենաների համար թուղթ չի լինի»: