Իսրայելի նախկին վարչապետը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի դադարը շատ վատ գաղափար է անվանել
Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթն ասում է, որ ԱՄՆ-ի և այլ պետությունների առաջարկը եռօրյա դադարի մասին Իսրայելի ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում կխաղա պաղեստինյան խմբավորման օգտին։ MSNBC-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այս գաղափարի իրականացումը զինյալներին ժամանակ կտա վերախմբավորվելու։
«Իսրայելի վրա հրադադարի համար ճնշում գործադրելու փոխարեն, պետք է լինի միայն մեկ ճնշման կետ, այն է՝ ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ զինաթափելու Գազան և ազատ արձակելու պատանդներին... Սա շատ վատ գաղափար է»,- ասել է Բենեթը:
Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը փորձում է շահարկել Իսրայելը՝ ռազմական գործողությունների եռօրյա դադարի դեպքում միայն մի քանի պատանդ հանձնելով։
Բենեթն ընդգծել է, որ Իսրայելը պետք է հաղթի պաղեստինյան խմբավորմանը՝ իր տարածքի վրա կրկնվող հարձակումները կանխելու համար։