Էրդողանը Գազայի հետ կապված առաջարկով է հանդես եկել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է համաշխարհային առաջնորդներին առաջարկել Գազայի հատվածում հրադադարի գլոբալ նախաձեռնություն սկսել։ Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet թերթը։
Ըստ լրագրողների՝ Էրդողանը խոսել է Գազայի հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր կոմիտեի նիստում։
«Ես կկանչեմ աշխարհի առաջնորդներից յուրաքանչյուրին, կբանակցեմ նրանց հետ և անհրաժեշտության դեպքում կհանդիպեմ նրանց հետ։ Ես մտադիր եմ առաջնորդների, նախագահների և վարչապետների հետ համատեղ գլոբալ նախաձեռնություն սկսել Գազայի հատվածի վերաբերյալ»,- ասել է Թուրքիայի նախագահը։