«Պեկինն ու Մոսկվան ռազմական դաշինք չեն ստեղծում». Շոյգու
Մոսկվայի և Պեկինի ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Այդ մասին Մոսկվայում՝ Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսյայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ռազմական ոլորտում ռուս-չինական հարաբերությունները անշեղորեն զարգանում են բոլոր ուղղություններով. «Պարբերաբար անցկացվում են օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ, մշակվում են տարբեր աստիճանի բարդության ուսումնամարտական խնդիրներ»։
«Ի տարբերություն Արևմուտքի ագրեսիվ պետությունների՝ մենք ռազմական դաշինք չենք ստեղծում», - հավելել է Շոյգուն։