Քրեակատարողական հիմնարկներում 13 ազատազրկվածներ հացադուլ են հայտարարել
«Քրեակատարողականում հացադուլ անողները ոչ միայն կալանավորներ են, այլև դատապարտյալներ»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` անդրադառնալով լուրեին, ըստ որոնց ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կալանավորները հացադուլ են անում:
Կալանավորների և դատապարտյալների հացադուլն արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում:
Հացադուլ հայտարարողները 13-ն են, այդ թվում նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով հացադուլ և ջրադուլ էր սկսել փետրվարի 2-ից։
Գոռ Ղլեչյանը նկատեց, որ հացադուլ անողները բողոքում են իրենց քրեական գործերից: