Ուկրաինան Եվրամիությունում «բեռ չի լինելու»․ Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ եթե Կիևը դառնա Եվրամիության լիիրավ անդամ, դա միավորման համար արժեք կլինի, այլ ոչ թե բեռ։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Euractiv-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինան բեռ չէ։ Եթե մենք բեռ լինեինք, ոչ ոք լրջորեն չէր խոսի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին, մի մոռացեք, որ մենք 44 միլիոնանոց ժողովուրդ ենք, մենք շատ մեծ շուկա ենք»,- ասել է Կուլեբան։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությամբ ընդհանուր շուկան «էքսպոնենցիալ» կընդլայնվի, ինչը օգուտներ կբերի։
Արտգործնախարարը նաև նշել է, որ Եվրամիության համար «անպատասխանատու արարք» կլինի բաց թողնել ընդլայնման պատմական հնարավորությունը ոչ միայն Ուկրաինայի, այլև ուրիշ թեկնածուների կողմից։