ՀԱՄԱՍ-ը հաստատ չի կառավարի Գազան. իսրայելցի նախարար
Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը MSNBC-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իսրայելական անվտանգության ուժերը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո ներկա կլինեն անկլավում, ասել է, որ Գազան հաստատ չի կառավարվի ՀԱՄԱՍ-ի կողմից։
Ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Գազայի հատվածը պետք է կառավարվի նրանց կողմից, ովքեր չեն ցանկանում գնալ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ճանապարհով։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն ասել է, որ Իսրայելի ղեկավարությունն իրեն ասել է, որ երկիրը մտադիր չէ վերաբնակեցնել Գազան։