Ուկրաինան այլ ելք չի ունենա, քան բանակցություններ սկսել զինադադարի հետ կապված․ UnHerd
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվում է առերեսվել ճշմարտության հետ՝ հաղթանակ պահանջելով Ուկրաինայի զինված ուժերից: Այս մասին գրում է բրիտանական UnHerd պորտալը։
«Զելենսկիի կերպարը ներկայացվում է որպես իսկապես հուսահատ, մոլի առաջնորդ, որը շտապում է ետ ու առաջ իր բունկերում՝ պահանջելով անվերապահ ռազմական հաղթանակ, թեև բոլորը լավ հասկանում են, որ դա անհնար է»,- ասվում է հրապարակման մեջ:
Ինչպես նշում է հեղինակը, ստեղծված իրավիճակում Կիևին մանևրելու շատ տարբերակներ չեն մնացել։
«Արդեն պարզ է, որ ԱՄՆ-ի աջակցության շրջանը մոտենում է ավարտին: Եվ երբ դա վերջապես տեղի ունենա, ԵՄ-ն չի կարողանա լրացնել ԱՄՆ-ի թողած բացը և չի ցանկանա դա անել: Ուկրաինա այլ ելք չի ունենա, քան բանակցություններ սկսել զինադադարի հետ կապված, եթե ոչ լիարժեք խաղաղության համաձայնագրի շուրջ, որն անշուշտ կներառի Ռուսաստանի հետ տարածքային փոխզիջում»,- եզրափակում է հոդվածագիրը։