ԱՄՆ-ը խոսել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ակնկալիքների մասին
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ բոլորը կցանկանան որքան հնարավոր է արագ վերջ տալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Ամերիկայի պետքարտուղարը Ճապոնիա կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում գնահատել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Նրա խոսքով՝ Գազան չի կարող կառավարվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից։
«Հակառակ դեպքում պարզապես կկրկնվի հոկտեմբերի 7-ը, և Գազան կօգտագործվի որպես ահաբեկչական հարձակումներ իրականացնելու վայր», - բացատրել է Բլինկենը:
Մինչ այս ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն չի կարող իր կամքը պարտադրել պաղեստինցիներին Գազայի հատվածի հարցում։
Բլինկենը նաև խոստովանել է, որ Գազայում հրադադարը կհանգեցնի ՀԱՄԱՍ-ի վերախմբավորմանը։