Մեր դեմ կիրառվող պատժամիջոցները տեսանելի ապագայում և նույնիսկ հեռավոր ապագայում չեն անհետանա․ Լավրով
Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցները չեն վերանա նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում։ Ինչպես գրում է TACC-ը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովն այսպես է գնահատել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանափակումների վերացման հավանականությունը։
«Մեր դեմ կիրառվող պատժամիջոցները տեսանելի ապագայում և նույնիսկ հեռավոր ապագայում չեն անհետանա, այդպես են ասում դրանց հեղինակները»,- ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելը պետք չէ։
«Ոչ այն պատճառով, որ մենք ընտրում ենք մեկուսացվածությունը, ինքնավարությունը, այլ պարզապես այն պատճառով, որ Արևմուտքը որոշեց ոչնչացնել համաշխարհային տնտեսությունը՝ Ռուսաստանին դաս տալու համար, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի Դաշնության դերակատարումը միջազգային ասպարեզում»,- նշել է նախարարը։