ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինան ծանր բեռ է դառնում Եվրոպայի համար
Ուկրաինան լուրջ խնդիր է դառնում Եվրոպայի համար: Այս մասին հայտնում է Politico-ն։
«Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի դուռը փակ լինելու դեպքում, գոնե քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, Եվրամիությունն անխուսափելիորեն ստիպված կլինի ավելի մեծ բեռ կրել Ուկրաինայի ապագայի համար»,-նշում է հրատարակությունը։
Հեղինակը կարծում է, որ որքան շատ են խոսում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին, այնքան ավելի դժվար է այդ նախաձեռնության իրականացումը։
«Ուկրաինայի հետ համերաշխությունը և աշխարհաքաղաքական նկատառումները կշարունակեն իրենց դերը խաղալ, բայց քանի որ Եվրամիության գործունեության համար ընդլայնման հետևանքները գնալով ավելի պարզ են դառնում, համայնքում կասկածի և դանդաղեցման ուժերը կավելանան»,- մեջբերում է Politico-ն գերմանացի քաղաքագետ Քային։
Հրատարակությունն ընդգծում է, որ ԵՄ-ում աճում է հոռետեսությունը միության արագ ընդլայնման վերաբերյալ՝ հատկապես հաշվի առնելով «ավերված Ուկրաինայի» դրան միանալու հեռանկարները։