Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան«Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա». Փաշինյան (տեսանյութ)Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՀունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ․ փակեք փողոց նայող պատուհաններըՄխիթար Հայրապետյանը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցերԳր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԿատարում պահվող իրանական ակտիվներից 6 միլիարդ դոլարը կապասառեցվի. Մասուդ ՊեզեշկիանՓոխնախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԻսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակությունԲելառուսը Ուկրաինային զգուշացրել է պատասխան հարված հասցնել ներխուժման դեպքումՊաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ
Տաշիր Սամոյի քրոջ տղան՝ Հայկ Իգնատյանը ներքին կարգով ՔՊ-ի ջրաղացին ջուր է լցնում
Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմՎաղը լույս չի լինի 5 մարզի և Երևանի 2 վարչական շրջանի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ընդգրկվել է աշխարհի լավագույն դպրոցների թոփ 10-ումՀունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԿիևի ռեժիմի փրկությունը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում. ՊուտինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները կայուն են Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովԻրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱղետալի երկրաշարժից օրեր անց Վենեսուելայում փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերում 9 ամսական երեխային ու նրա մորը«Օրրանի» երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը՝ սաներին իսկական տոն պարգևեցԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել առաջիկա օրերին զերծ մնալ փոխադարձ հարվածներից«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԳյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը
Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը միջնորդություն է ներկայացնում հայցային վաղեմություն կիրառելու մասին. 168.am
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՃիշտ եք անում, որ բանի տեղ չեք դնում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչմանը․ ԴանիելյանՆախորդ շաբաթ վթարների հետևանքով զոհվել է 9 մարդԻսրայելը գործողության ընթացքում սպանել է «Իսլամական Ջիհադի» անդամիԴժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասինՎրաստանում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն, Ժաննա Անդրեասյանը կգործուղվի ԹբիլիսիԹուրքիայի նախագահի աշխատակազմից Իսրայելին մեղադրել են «կեղծավորության» մեջՔաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից. Հայաստան ՀակոբյանՔաղաքական հաշվարկ․ Իսրայելն ընտրել է չափված քայլԱրտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «Լույս» հիմնադրամԻրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՌուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկին և Չեռնիգովին. կան զոհեր և վիրավորներ
Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանից էին, դուրս էին եկել ԵԿՄ-ից, գնում էին զորամաս հարազատին տեսակցության (տեսանյութ)Կասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀրդեհ՝ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլԲոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ Առաքելյան
Հասարակություն

ՔՊ-ից ամենաքիչը հարստացել է Փաշինյա՞նը․ վարչության անդամների հարստությունը՝ 2018-2023-ին․ civilnet.am

civilnet.am-ը առանձնացրել է մի շարք ՔՊ-ականների հայտարագրեր և արձանագրել, որ, ըստ այդ հայտարագրերի, ՔՊ-ից ամենաքիչը հարստացել է Փաշինյանը։

Ներկայացնում ենք լրատվամիջոցի դիտարկումն ամբողջությամբ

«Քաղաքացիական պայմանագիրն» ունի վարչության 15 անդամ, որոնք ընտրվեցին 2022-ի նոյեմբերին, ընդ որում՝ ճշտումներից հետո, քանի որ պարզվել էր՝ ընտրությունները կեղծվել են։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է վարչության անդամների հայտարարագրերը, որոնք ներկայացվել են մի դեպքում 2018-ի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, մյուս դեպքում՝ 2023-ին և արտացոլում են 2022-ի տվյալները։

Նիկոլ Փաշինյան

Ամենաքիչը թերևս ՔՊ վարչության կազմից հարստացել է վարչապետ Փաշինյանը՝ 2018-ին նա ուներ 1800 դոլար գումար։ 2022-ի հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին նա ունեցել է 800 դոլար ու 800 հազար դրամ կանխիկ գումար։ Բանկային հաշիվների մնացորդները չեն անցնում 200 հազար դրամը։ Փաշինյանը նաև հայտարարգրել է 3 մլն դրամի չափով բանկային ավանդ։

Ի տարբերություն գործընկերների՝ վարչապետ Փաշինյանն այդպես էլ եկամտահարկով բնակարան ձեռք չի բերել։

Տիգրան Ավինյան

Երևանի նորընծա քաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը 2018-ին ունեցել է Խանջյանում մեկ ավտոտնակ, իսկ դրամական միջոցները կազմել են ավելի քան 4 մլն դրամ ու 2700 դոլար։ Վերջին ամենաթարմ հայտարարագիրը պարոն Ավինյանը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրություններից առաջ, ըստ որի՝ 2023-ի օգոստոսի դրությամբ նա ուներ շուրջ 14 մլն դրամ, 3100 դոլար ու 2,5 բիթքոին, որն ի դեպ, անցնում է 25 մլն դրամը։ 2022-ին էլ պարոն Ավինյանը ապահովել է Խանջյանի իր ավտոտնակի համար մեքենան՝ նվիրատվություն ստանալով Վոլկսվագեն մակնիշի 2021-ի արտադրության էլեկտրական մեքենա։ Ավինյանի կինը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է սկսել բիզնես ոլորտում՝ 2021-ին 34 տոոկս բաժնեմաս է ձեռք բերել «Լավ Փրոդաքթս» ընկերությունում, իսկ 2023-ին հիմնադրել է «Օրոր թոյս» ընկերությունը, որի միակ բաժնետերն է հանդիսանում ներկայում։ Նախքան 2018-ի իշխանափոխությունը ու մինչև 2021-ը, սակայն, Ավինյանի կինը Մարիամ Պահլավունին բիզնես գործունեությամբ չէր զբաղվում, ոչ էլ նման բաժնեմասեր ուներ։

Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2018-ի հայտարարագրում նշել է, որ ավելի քան 4 մլն դրամ եկամուտ է ստացել տարբեր աղբյուրներից։ Նա ուներ 2,5 մլն դրամ ու 1000 դոլար, ինչպես նաև հողամաս Լոռու մարզի Բերդ համայնքում և 2005-ի արտադրության Nissan teana:

2019-ին Պապիկյանը գնել է բնակարան Արաբկիր վարչական շրջանում, բացի այդ բնակարան «Բյուրեղ» թաղամասում։ Բանկային հաշիվների մնացորդները, ըստ 2022-ի հայտարարագրի կազմել են, 10 հազար եվրո, 17 Հազար դոլար ու 11 մլն դրամ։ Կանխիկ Պապիկյանն ունի 4,5 մլն դրամ, 21 հազար դոլար ու 10 հազար եվրո։ ՊՆ-ից Պապիկյանը մեկ տարում ստացել է 21 մլն դրամ եկամուտ։

Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն 2018-ին ուներ ընդամենը 490 հազար դրամ։ 2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա մի քանի ամիս զբաղեցնելով Կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստացել էր ավելի քան 3 մլն դրամ եկամուտ, իսկ մինչ այդ էլ նախքան հեղափոխությունը ԵՊՀ-ից ստացել էր 1,5 մլն դրամ։ Հայտարարագրել էր նաև մեկ բնակարան Նժդեհի փղոցում։

Վերջին հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանը 2022-ին Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գնել է հողամաս, բնակարան է ձեռք բերել նաև արդեն հայտնի «Բյուրեղ թաղամասում»։ Բանկային հաշիվների մնացորդներն էլ 2022-ի վերջին կազմել են շուրջ 7 մլն դրամ։ Եկամուտներն ևս ավելացել են, նախորդ տարի պարոն Հարությունյանը միայն վարչապետի աշխատակազմից ստացել է ավելի քան 22 մլն դրամ։

Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2017-ի նոյեմբերից մինչև 2018-ի նույն ժամանակահատվածը ստացել է եկամուտներ ԱԺ պատգամավորի աշխատավարձից՝ շուրջ 3 մլն դրամի չափով և «Մեդա Նյուզ» ՍՊԸ-ից՝ 800 հազար դրամ։ Նա հայտարարագրել է մեկ բնակարան Կենտրոնում և 2012-ի արտադրության «Range Rover Evoque» մեքենա։

2022-ի հայտարարագրում տեսնում ենք, որ նա բնակարան է ձեռք բերել նույն «Բյուրեղ թաղամասում», իսկ 2019-ին մեկ այլ բնակարան գնել է Կենտրոնում։ Բանկային հաշիվների մնացորդները նախորդ տարվա վերջին կազմել են մոտ մեկ միլիոն դրամ, կանխիկ ունի ավելի քան 24 մլն դրամ։ ԱԺ-ից Սիմոնյանը ստացել է ավելի քան 14 մլն դրամ եկամուտ։ Եկամուտ է ունեցել նաև վարձակալությունից՝ 7 մլն դրամ տարվա ընթացքում։

Արսեն Թորոսյան

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հեղափոխությունից հետո մի քանի տարի զբաղեցրեց Առողջապահության նախարարի պաշտոնը։ Մինչ այդ նա «ՄԻԲՍ» ԲԿ-ի տնօրենն էր, որից 2017-2018-ին՝ նախքան նախարարի պաշտոնը ստանձնելը ստացել է ավելի քան 12 մլն դրամ եկամուտ։ Նրա դրամական միջոցները 2018-ի վերջին կազմում էին ավելի քան 20 հազար դոլար, 21 հազար եվրո ու մոտ 1 մլն դրամ։ Հայտարարագրել էր նաև մեկ բնակարան Ջրվեժում ու «BMW» մակնիշի մեքենա։

Վերջին հայտարարագրի համաձայն՝ Թորոսյանն ակտիվ անշարժ գույք է սկսել ձեռք բերել 2020-ին և հատկապես 2021-ին, մասնավորապես 2020-ին նա հողամաս է գնել Ծաղկաձորում, իսկ հաջորդ տարի երկուական հողամասեր է ձեռք բերել Արագածոտնի մարզի Փարպի համայնքում և Կոտայքի Քարաշամբում։

2022-ին Թորոսյանը օտարել է իր երկու հողամասերը՝ հորեղբոր որդուն՝ Արթուր Թորոսյանին։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 56 հազար եվրո, իսկ կանխիկ ունի 12 մլն դրամ։

«ՄԻԲՍ» ՍՊԸ-ն 2022-ին երկու ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել Առողջապահության նախարարության հետ՝ արժեքներն են եղել ավելի քան 66 մլն ու 93 մլն դրամ։

Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախարար Գնել Սանոսյանը 2018-ին հայտարարագրել է մեկ առանձնատուն Գեղարքունիքի Ծակքար համայնքում ու երեք հողամաս, նա ուներ նաև «Mercedes-Benz» մակնիշի մեքենա։ Դրամական միջոցները կազմում էին մեկ միլիոն դրամ ու 350 հազար ռուբլի։

Ըստ վերջին հայտարարագրի՝ 2020-ին նախարարը հողամաս է ձեռք բերել Գեղարքունքի մարզի Մարտունի քաղաքում, իսկ հաջորդ տարի՝ նույն համայնքում անհատական բնակելի տուն ու հողամաս։ 2022-ին նա իր անշարժ գույքերը նվիրատվության կարգով օտարել է եղբորը։ Սանոսյանը ևս հիպոտեկով բնակարան է ձեռք բերել, վարկի արժեքը՝ ավելի քան 45 մլն դրամ։ Նախարարը կանխիկ ունի 7,2 մլն դրամ ու 150 հազար ռուբլի, իսկ բանկային հաշիվների մնացորդները 2022-ի վերջին կազմել են մոտ 3 մլն դրամ։ Ուսման կամ այլ դասընթացների համար Սանոսյանը վճարել է ավելի քան 2 մլն դրամ։

Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 2018-ին ունեցել է 400 հազար դրամ։ Նա եկամուտներ է ստացել ԱԳՆ-ից և «Սիմոնյան կրթական հիմնադրամից»։ Ռուբինյանը չի ունեցել ոչ շարժական, ոչ էլ արշարժ և թանկարժեք գույք։ 2022-ի վերջին նա հայտարարագրել է ավելի քան 17 մլ դրամ, ունի նաև անհատական բնակելի տուն Շենգավիթում։ Բացի այդ, Ռուբինյանը բնակարան է գնել «Կանաչ թաղ» ՍՊԸ-ից՝ 45 մլն դրամով և ավտոտնակ։ Եթե 2018-ին նրա եկամուտները չէին անցնում 2.5 մլն դրամը, 2022-ին արդեն դրանք հասնում են 14 մլն դրամի, ընդ որում՝ առույծի բաժինը ԱԺ-ից աշխատավարձն է՝ 11 մլն դրամից ավելի։

Սասուն Միքայելյան

Սասուն Միքայելյանը նախքան 2018-ի հեղափոխությունն էլ մեծահարուստ է եղել։ Օրինակ՝ նրա 2018-ի հայտարարագրում տեսնում ենք բնակելի տներ, հողամասեր, մեծ մասը Հրազդանում և Ծաղկաձորում։ Մեկ բնակելի տուն ու հողամաս էլ նա ունի Երևանի Արշակունյաց պողոտայում։ Նրա եկամուտները ձևավորվել են ԱԺ պատգամավորի եկամուտներից։

Ներկայում նա պետական համակարգում չի աշխատում, զբաղեցնում է Երկրապահ կամավորականների միության ղեկավարի պաշտոնը։

Ռոմանոս Պետրոսյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նախքան հեղափոխությունն ուներ երկու բնակարան Կոտայքի մարզում ու հողամաս, ինչպես նաև 450 հազար դրամ։ 2019-ին նա բնակարան է գնել Արաբկիր վարչական շրջանում, 2022-ի վերջին բանկային հաշիվների մնացորդները կազմել են ավելի քան 8 մլն դրամ, կանխիկ գումարը՝ 3 մլն դրամ։

Արփինե Դավոյան

ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը 2018-ի հեղափոխությունից առաջ ԱԺ «Ելք» խմբակցության գործավարն էր, հեղափոխությունից հետո նա դարձավ վարչապետի օգնական։ 2017-2018-ի ընթացքում նա եկամուտներ էր ստացել ԱԺ-ից՝ մոտ 800 հազար դրամի չափով, ՀՀ կառավարությունից՝ 4 մլն դրամ և Համալսարանականների համատիրությունից՝ 60 հազար դրամ։ Դրամական միջոցները 2018-ի վերջին կազմում էին 2,5 մլն դրամ։

Վերջին հայտարարագրի համաձայն՝ Դավոյանը 2021-ին ձեռք է բերել «Hyundai» մակնիշի ավտոմեքենա 2011-ի արտադրության, ինչպես նաև վերջին տարիներին հիպոտեկով բնակարան է գնել։

Վահագն Ալեքսանյան

«Նաչո ապարտ հոթելի» մենեջեր Վահագն Ալեքսանյանը, որը ներկայում ՔՊ վարչության անդամ է և ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, այդ նույն հյուրանոցից 2017-ի նոյեմբերից մինչև 2018-ի նույն ժամանակահատվածը ստացել է 450 հազար դրամ, ինչպես նաև 210 հորդանանյան դինար՝ Հորդանանի պետական համալսարանից։ Նրա դրամական միջոցները հեղափոխությունից ամիսներ անց կազմել են 500 հազար դրամ։ Չի ունեցել ոչ տուն, ոչ էլ մեքենա։

2022-ի հայտարարագրի համաձայն՝ Ալեքսանյանի եկամուտները աճել են՝ ԱԺ-ի աշխատավարձից՝ շուրջ 8 մլն դրամ, իսկ կանխիկ նա ունի 5,4 մլն դրամ, ևս 630 հազար դրամ էլ բանկային հաշիվների մնացորդներն են (բացառությամբ ավանդները)։ 2019-ին էլ նա գնել է 2011-ի արտադրության «KIA»:

Գևորգ Պապոյան

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը 2018-ի խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարագրել էր 1,2 մլն դրամ ու 7 500 դոլար։ Նա շուրջ 3 մլն դրամ եկամուտ ուներ, մեկ մեքենա և բնակարան Երևանի Մանանդյան փողոցում։

2022-ին նա 21 մլն դրամ վարկով բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքերից մեկում։ Բանկում ունի 11 հազար դոլարի ավանդ, իսկ կանխիկ ավելի քան 2 մլն դրամ։ Պապոյանը ԱԺ-ից մեկ տարում ստացել է ավելի քան 9 մլն դրամ եկամուտ։

Վաղարշակ Հակոբյան

ՔՊ-ի վարչության երիտասարդ անդամներից Վաղարշ Հակոբյանը 2018-ի վերջին ունցել է 4 մլն դրամ ու 5 000 դոլար։

2020-ին նա գնել է բնակարն Արաբկիր վարչական շրջանում, իսկ 2022-ի վերջին, ըստ այդ տարվա հայտարարագրի, պատգամավորի՝ բանկային հաշիվների մնացորդները կազմել են մոտ 1 մլն դրամ, կանխիկը՝ 11 մլն դրամ։

Արմեն Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ Արմեն Փամբուխչյանը 2018-ին հայտարարագրել էր 1,6 մլն դրամ, ունի նաև բնակարան Էրեբունիում։

Ըստ վերջին հայտարարագրի՝ 2022-ին նա նոր բնակարան է գնել, կրկին նույն վարչական շրջանում։ Փամբուխչյանը ունի նաև կրիպտոարժույթ՝ Fasttoken, որի արժեքը կազմել է 12 հազար դոլար։ Կանխիկ նա հայտարարագրել է 7,3 մլն դրամ ու 7,8 հազար դոլար։