Հալեպում հայկական թաղամասի հրթիռակոծման պատճառով հայեր են զոհվել
Սիրիայում կրկին հայ է զոհվել, հաղորդում է երկրում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը:
Աղբյուրի համաձայն` Հալեպ քաղաքի Նոր Գյուղ հայաբնակ թաղամասի ուղղությամբ ահաբեկիչների իրականացրած հրթիռակոծության հետևանքով զոհվել է տեղի 25-ամյա բնակիչ Գոգո Գիփիչյանը, ևս մի քանի հայ վիրավորվել է: