Գազան պետք է մնա պաղեստինյան տարածք․ ԱՄՆ պետդեպ
Գազան պետք է մնա որպես Պաղեստինյան հող։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը աշխատում է գործընկերների հետ Գազայում ժամանակավոր կառավարման և անվտանգության պարամետրերի տարբեր սցենարների շուրջ:
Սպիտակ տնից էլ նշել են, որ ԱՄՆ-ն նախկինի պես չի կարծում, որ Իսրայելը Գազային հարվածելու դեպքում խախտում է միջազգային իրավունքը․ «Չենք արձագանքի յուրաքանչյուր նոր հարվածին»,- հայտարարել է Սպիտակ տունը։