Եթե Սաուդյան Արաբիայի զինվորները մտնեն Սիրիա մենք նրանց համար կբացենք դժոխքի դարպասները. «Հզբոլլահ»
Վերջին օրերին միջազգային հեղինակավոր թերթերում լուրեր են հայտնվում Սաուդիան Արաբիայի և Թուրքիայի զորքերի Սիրիա մուտք գործելու մասին: Երեկ այս մասին մի հոդված է հրապարակվել Financial Times-ում: Հոդվածում նշված է, որ այժմ քննարկվում են թուրք-սաուդյան ուժերի Սիրիա մտնելու հնարավորությունները:
Այսպիսի տարածված տեղեկությունների հետ կապված հայտարարություն է տարածել նաև շիա «Հզբոլլահ» կազմակերպության հրամանատարությունը:
Tr.sputniknews.com կայքի տեղեկություններով`«Հզբոլլահ»-ի տարածած տեղեկատվության մեջ ասվում է, եթե սաուդյան զինվորները մտնեն Սիրիա կամ Իրաք` մենք նրանց համար կբացենք դժոխքի դարպասները: