Պաղեստինի նախագահը ողջ է
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի վարչակազմում Риа Новости-ի աղբյուրը հերքել է Պաղեստինի նախագահի շարասյան՝ գնդակոծվելու մասին լուրերը․
«Աբբասը լիովին առողջ է, աշխատում է Ռամալլահի իր գրասենյակում»,- նշել է աղբյուրը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր տարածվեցին՝ Մահմուդ Աբբասը մահափորձի է ենթարկվել։ Զինված հարձակման պատասխանատվությունն ստանձնել են «Էբու Ջենդելի որդիներ» անունով խմբավորման անդամները։