«Ես անմեղ մարդ եմ»․ 15 տարուց 5-ը Վագիֆ Խաչատրյանը կանցկանցի բանտում, 5-ը՝ ուղղիչ գաղութում
Բաքվի դատարանը հրապարակեց Հակարի կամրջի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով որոշումը։ Արցախցի տղամարդը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։
15 տարուց 5-ը Խաչատրյանը կանցկանցի բանտում, 5-ը՝ ուղղիչ գաղութում։
Վագիֆ Խաչատրյանն այսօր վերջին խոսքով դիմել էր դատարանին.
«Ես անմեղ մարդ եմ։ Ես այնտեղ չեմ եղել։ Այդ մարդիկ չեն կարող ասել, որ ինձ տեսել են։ Բայց ես այնտեղ չեմ եղել։ Ինձ ոչ մեկ չի ճանաչում։ Հարգելի պարոն դատավոր, ես անմեղ մարդ եմ, չեմ մասնակցել այդ կռիվներին։ Կան սարքավորումներ, որոնք որոշում են, թե մարդը ճիշտ է ասում, թե՞ սուտ։ Ես ուզում եմ այդ սարքավորումով ցուցմունք տալ, ասել, որ ես այնտեղ չեմ եղել»։