ԱՀԱԶԱՆԳ․ Սևանի մայրուղու երկայնքով մատղաշ ծառերի սպանդ է իրականացվել (լուսանկարներ)
NEWSPRESS.am-ի խմբագրություն են ահազանգել քաղաքացիներ և տեղեկացրել, որ մատղաշ ծառերի սպանդ է իրականացվում։
Մեզ դիմած քաղաքացիները նաև լուսանկարներ են տրամադրել, որտեղ երևում է, թե ինչպես են հատել մատղաշ սոճիներն ու եղևնիները։ Տեղեկությունների համաձայն՝ ծառերի սպանդը տեղի է ունեցել դեպի Սևան տանող մայրուղու երկայնքով ձգվող կանաչ գոտում։
Թե ինչու և ովքեր են հատել ծառերը՝ ոչ ոք սպառիչ պատասխան չի տվել։ Թե ինչ կհորինեն պատկան մարմինները և ինչպես կարձագանքեն կատարվածին՝ պարզ չէ, ակնհայտ է, որ հատված ծառերն առողջ ու երիտասարդ են։
Արմինե Մկրտումյան