Թուրքական իշխանությունները հերքել են միլիոնավոր պաղեստինցիներին փողի դիմաց ընդունելու մասին տեղեկությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչները հերքել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մեկ միլիոն պաղեստինցիների ընդունելու պայմանավորվածության մասին լուրերը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Նախօրեին թուրքական մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ հայտնել էին, որ Էրդողանը իբր համաձայնել է Պաղեստինից Թուրքիա ընդունել մեկ միլիոն փախստականների՝ 2 միլիարդ դոլարի դիմաց, ինչին Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Այդ պնդումները լիովին շինծու են», - ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի Հաղորդակցության տնօրինության Հակադետեղեկատվական կենտրոնը։
Մինչ այս Էրդողանը հայտարարել էր, որ այլևս չի կարող Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «իր զրուցակիցը» համարել։