Իսրայելի նախկին վարչապետը կոչ է արել շուտափույթ դադարեցնել գործողությունը Գազայում
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելը չի կարողանա երկարաժամկետ գործողություն իրականացնել Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ, այն պետք է ավարտվի մոտակա երկու-երեք շաբաթվա ընթացքում՝ ԱՄՆ-ից դժգոհության պատճառով։
«Հասկանալի է, որ պատուհանը փակվում է: Հասկանալի է, որ մենք գնում ենք դեպի հակամարտություն ամերիկացիների հետ հարձակման պատճառով: Ամերիկան չի կարող թելադրել Իսրայելին, թե ինչ անել, բայց մենք չենք կարող անտեսել նրանց: Մենք ստիպված կլինենք հաշտվել ամերիկացիների հետ»,- ասել է Բարաքը Politico-ին տված հարցազրույցում:
Նախկին վարչապետը հավելել է, որ ամիսներ կամ նույնիսկ մեկ տարի է անհրաժեշտ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ամբողջությամբ տապալելու համար։ Բարաքն ընդգծել է, որ Արևմուտքի աջակցությունը թուլանում է Գազայում խաղաղ բնակիչների մահվան պատճառով և մտավախություն ունի, որ դա կարող է տարածաշրջանում շատ ավելի մեծ ու աղետալի պատերազմի պատճառ դառնալ։
«Մենք կորցնում ենք հասարակական կարծիքը Եվրոպայում, և մեկ-երկու շաբաթից մենք կսկսենք կորցնել Եվրոպայում կառավարությունները, և մեկ շաբաթից երևում է հակամարտությունը ամերիկացիների հետ», - ավելացրել է Իսրայելի նախկին վարչապետը: