Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող Նասերի հիվանդանոցային համալիրին
Գազայի հատվածում գտնվող Նասերի հիվանդանոցային համալիրի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
Առնվազն ութ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազա քաղաքում Նասերի բժշկական համալիրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ համալիրը, որը ներառում է մանկական, ակնաբուժական և հոգեբուժական հիվանդանոցներ, ինչպես նաև մասնագիտացված կլինիկա, ենթարկվել է հրթիռային ուղղակի և անուղղակի հարվածների։
Բացի այդ, ըստ Al Jazeera-ի, առնվազն երկու պաղեստինցի սպանվել է, ևս մի քանիսը վիրավորվել են իսրայելական օդուժի առանձին գրոհներից Գազայի Քամալ Ադվան և Ալ-Քուդս հիվանդանոցների շրջակայքում: