Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգով
Մամուլ

Նոր մանրամասներ. ինչ ցուցմունք են տվել Աշտարակի կրակոցների գործով անցնողները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել՝ «Աշտարակի ձոր»-ի աղմկահարույց կրակոցների գործով անցնող համայնքի ղեկավարները ինչ ցուցմունք են տվել ՀՀ քննչական կոմիտեում։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ Ուջանի համայնքապետ Գրիգոր Հարությունյանն իր ցուցմունքում գրել է, որ, իբր, մեքենան խափանված է եղել Աշտարակի ձորի «Արևիկ» ռեստորանի մոտակայքում, ինքը բեռնփոխադրող ընկերություն է կանչել, որ մեքենան տանեն։ Տարածքում լսել է աղմուկ ու տեսել է՝ քաղաքապետի տեղակալը վիրավորված է, օգնության է հասել ու մեքենայով տարել է։

Ասել է թե՝ նա իր ցուցմունքով փորձել է համոզել իրավապահներին, որ կռվի հետ կապ չունի։ Ուշիի համայնքապետ Մարտին Մարտիրոսյանը ընդհանրապես գրել է, որ դեպքի վայրում չի եղել ու դեպքի ժամանակ մասնակցել է Աշտարակ քաղաքում հիշատակի նվիրված արարողության։ Այսինքն՝ համայնքների ղեկավարները «գողական են գնում», ինչպես կասեր դասականը:

Սակայն նախաքննական մարմինը, կարծես թե, չի հավատացել նրանց, մեղադրանք է առաջադրել ու տնային կալանքի տակ է պահում։ Մինչ օրս հարցաքննված չէ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը և կրակոցներից վիրավորված նրա տեղակալը. վերջինս դեռ հիվանդանոցում է։ Ինչո՞ւ են իրավապահները խնայում քաղաքապետին, արդյոք հովանավորչությա՞մբ են զբաղված։

ArmLur.am-ը գրել էր՝ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին՝ վիրավորում ստացած, տարել էին հիվանդանոց:

Ավելի ուշ shamshyan.com-ը գրեց, որ իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես և նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրի Սահակյանին (որը տնային կալանքի տակ է), Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին և այլոց: Հիմա այն մասին, թե կոնկրետ ինչ է կատարվել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում՝ հողի վրա, աշխատանքներ է իրականացրել, և նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ, ՔՊ թիմակից դարձած նախկին ՀՀԿ-ամերձ Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ, այդ հողի մասով առարկություններ ներկայացրել, որից հետո հեռացել է: Ապա դեպքի վայր են հասել ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված հասցեում «մարտաֆիլմ» է լինելու: Այդպես էլ եղել է. դեպքի վայր է եկել մոտ 40-հոգանոց խումբ ու սկսել քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոստիկանների ներկայությունը չի սաստել խմբի անդամներին:

Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանել է ավտոմատը ու կրակել, որպեսզի սաստի ներկաներին, և կրակոցներից վիրավորվել են Աշտարակի քաղաքապետի տեղակալն ու ևս մեկ անձ։ Իրավապահ համակարգում քննությունը շարունակվում է, և ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ: Դատական համակարգն էլ, ըստ էության, ուսումնասիրելով նախաքննական մարմնի միջնորդությունը, հասկացել է, որ ռեստորանի սեփականատիրոջ որդին 40-հոգանոց խմբի ճիրաններից հորը փրկելու համար է կրակել։ Այսինքն՝ իրական մեղավորներին այլ տեղ պետք է փնտրել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում"