ԱՄՆ-ն ատոմային սուզանավ է ուղարկել Մերձավոր Արեւելք
Մերձավոր Արևելքում գործող ամերիկյան ռազմուժի հրամանատարությունը՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը կարճ հաղորդագրություն է տարածել, թե տարածաշրջանի ջրեր է մուտք գործել «Օհայո» դասի միջուկային, հրթիռակիր սուզանավ։ Ամերիկյան ռազմածովային հրամանատարությունը մանրամասներ չի հայտնել, սակայն հրապարակել է սուզանավի լուսանկարը՝ Սուեզի ջրանցքով անցնելիս, գրում է «Ամերիկայի ձայնը»։
«2023 թվականի նոյեմբերի 5-ին «Օհայո» դասի սուզանավը մուտք է գործել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության տարածք»,- ասված է Կենտրոնական հրամանատարության («CENTCOM») գրառման մեջ՝ «X» հարթակում:
Մերձավոր Արևելքից զատ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում են Արևելյան Աֆրիկան և Կենտրոնական Ասիան:
Մերձավոր Արևելքում հայտնված «Օհայո» դասի սուզանավի վերաբերյալ Պենտագոնը զերծ է մնացել մանրամասներ հայտնելուց, հրապարակել է Սուզի ջրանցքով անցնող ռազմանավի լուսանկարը, թեև լուսանկարի ամսաթիվը նշված չէ։
«CENTCOM»-ը չի հրապարակել նաև սուզանավի անվանումը։