«Գազայի մղձավանջն ավելին է, քան հումանիտար ճգնաժամը. սա մարդկության ճգնաժամն է»․ Գուտերեշ
Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերաճել է «մարդկության ճգնաժամի»: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով` խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները դարձել են ՑԱԽԱԼ-ի ցամաքային գործողությունների և օդային հարվածների զոհ: Իր հերթին Գուտերեշը նշել է, որ ՀԱՄԱՍ-ը խաղաղ բնակչությանը օգտագործում է որպես կենդանի վահան և շարունակում է հրթիռակոծել Իսրայելը․
«Գազայի մղձավանջն ավելին է, քան հումանիտար ճգնաժամը։ Սա մարդկության ճգնաժամն է։
Մերձավորարևելյան հակամարտության ոչ մի կողմ միջազգային մարդասիրական իրավունքից վեր չէ», - ասել է նա։