Եգիպտոսը պատրաստվում է Գազայի հատվածից «Ռաֆահ» անցակետով սահմանափակ քանակով վիրավորների ընդունել
Եգիպտոսը պատրաստվում է Գազայի հատվածում նոյեմբերի 6-ին վիրավորվածներից 30-ին ընդունել «Ռաֆահ» անցակետով։ Հայտնում է Reuters-ը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ապամոնտաժվել էր «Ռաֆահ» սահմանային անցակետում տեղադրված բետոնե պատնեշը։
Նշենք՝ Գազա-Եգիպտոս սահմանի միակ գործող անցակետը, փակ էր։ Կահիրեն նոյեմբերի 4-ից դադարեցրել էր սահմանային անցակետով օտարերկրյա քաղաքացիների տարհանման գործընթացը՝ ի պատասխան Իսրայելի՝ վիրավոր պաղեստինցիների դուրս գալու խոչընդոտման։