Իսրայելի կողմից սպանվել է «ՀԱՄԱՍ»-ի հատուկ գործողությունների համար պատասխանատուն
Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները Գազայի հատվածում ոչնչացրել են «ՀԱՄԱՍ»-ի հատուկ գործողությունների համար պատասխանատու Ջամալ Մուսային։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով բանակի մամուլի ծառայությանը։
«IDF-ի մարտիկները հարվածել և սպանել են «ՀԱՄԱՍ»-ի մի քանի ահաբեկիչների, այդ թվում՝ Ջամալ Մուսային, ով ղեկավարում էր «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության հատուկ գործողությունները։ Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները ցամաքային մարտերում սպանել են «ՀԱՄԱՍ»-ի գումարտակի հրամանատարներին»,- ասվում է զեկույցում:
Մամուլի ծառայությունը նաև հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը վերահսկողության տակ են վերցրել «ՀԱՄԱՍ»-ի ռազմական ճամբարը Գազայի հատվածում։
«Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել «ՀԱՄԱՍ»-ի ռազմական ճամբարը Գազայի հատվածում: Համալիրի տարածքում կան դիտակետեր, զինյալների պատրաստման վայրեր, ինչպես նաև ահաբեկիչների ստորգետնյա թունելներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։