Հերացի փողոցում ավտոբուսներն առանձին գիծ կունենան. այս պահին իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ
Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով պայմանավորված՝ շուտով շահագործման կհանձնվի ավտոբուսի համար Հերացի փողոցում առանձնացված հերթական գիծը:
Փոփոխությունն իրականացվում է հաշվի առնելով փողոցը սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների թիվն ու օրվա ծանրաբեռնված ժամերին փոխադրամիջոցների քանակը: Այս պահին իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ: