Իրանը ԱՄՆ-ին մեղսակից է համարում Իսրայելի դեմ հանցագործություններում
Իսրայելին աջակցող պետությունները պատասխանատու են պաղեստինցիների դեմ հրեական պետության գործողությունների համար։ Ինչպես հայտնում է Tasnim-ը՝ այսպես է կարծում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
Նրա խոսքով՝ մասնավորապես ԱՄՆ-ն նպաստում է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը։
«Ամերիկացիները վետո են դնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջարկված բանաձևերի վրա, և դա փաստացի ազատություն է տալիս Սիոնիստական ռեժիմին (ինչպես Իսրայելին անվանում են Իրանում): Այս հանցագործությունների համար մենք մեղադրում ենք Ամերիկային և այն երկրներին, որոնք աջակցում են Սիոնիստական ռեժիմին։ Այս բոլոր երկրները մեղսակից են պաղեստինցիների դեմ հանցագործություններին»,- ասել է Ռաիսին: