Իրաքում և Սիրիայում հարձակման են ենթարկվել ամերիկյան ռազմաբազաները
Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաները հարձակման են ենթարկվել այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն այցելել է Իրաք։ Այս մասին հայտնում է իրաքյան Shafaq news գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ իրաքյան շիա խմբավորումներն անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձել են գրոհել ԱՄՆ-ի Աին-ալ-Ասադ բազաները՝ Իրաքի արևմուտքում և Ալ-Թանֆը՝ սիրիա-իրաքա-հորդանան սահմանին։ Երկու անօդաչու սարքեր գիշերը և լուսադեմին հարձակվել են Անբար նահանգում գտնվող Աին- ալ-Ասադ բազայի վրա։
«Երկու անօդաչու սարքերն էլ խոցվել են զինված ուժերի կողմից»,- հայտնել է աղբյուրը։
Մեկ այլ անօդաչու թռչող սարք ուղղված է եղել Սիրիայում Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող ալ-Թանֆ ռազմաբազայի մերձակայքին։ Սարքը նույնպես խոցվել է։
Գործակալության աղբյուրն ընդգծել է, որ հարձակումները սկսվել են Բլինքենի այցից և Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանիի հետ նրա բանակցություններից հետո։ Բլինքենը պահանջել է իրաքյան կողմից ապահովել ամերիկյան ռազմական ներկայությամբ բազաների պաշտպանությունը։