Արևմուտքը լավ հասկանում է, որ Ուկրաիանն չի գաղթի Ռուսաստանին․ Պետդումայի նախագահ
Արևմտյան երկրները հասկանում են, որ Ուկրաինան չի կարողանա հաղթել Ռուսաստանին նույնիսկ ՆԱՏՕ-ի աջակցությամբ։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։
Ինչպես գրում է Վոլոդինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «գրազ է եկել» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Ուկրաինայի հաղթանակի վրա, որի վրա «միլիարդավոր դոլարներ են նետվել, ռազմական տեխնիկա, հրթիռներ և զինամթերք, վարձկաններ և շատ ավելին»։
«Սակայն այսօր եվրոպական երկրների և հենց ԱՄՆ-ի համար ակնհայտ է դարձել, որ մարտի դաշտում, չնայած ՆԱՏՕ-ի աջակցությանը, Կիևի ռեժիմը չի կարող հաղթել Ռուսաստանին»,- ասել է Վոլոդինը և հավելել, որ Ուկրաինան կորցրել է իր ինքնիշխանությունը, և նրա առաջնորդ Վլադիմիր Զելենսկին շատերի համար դառնում է «անդրդվելի, թունավոր քաղաքական գործիչ»։
Նոյեմբերի 4-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ապացուցել է, որ չի կարող պարտվել մարտի դաշտում։