Իսրայելցի զինվորականները ոչնչացրել են «ՀԱՄԱՍ»-ի հատուկ գործողությունների համար պատասխանատու անձին
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման հատուկ գործողությունների համար պատասխանատու Ջամալ Մուսային։ Այս մասին Telegram-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «ՀԱՄԱՍ»-ի զինյալներին ոչնչացնելու գործողության շրջանակներում իսրայելցի մարտիկները սպանել են շարժման մի քանի հրամանատարների, այդ թվում՝ Մուսային։ Հայտնի է, որ 1993թ․-ին նա գնդակոծել է Գազայի հատվածում պարեկություն իրականացնող ԻՊ-ի դիրքերը։
Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իսրայելական օդուժի կործանիչները մեկ օրում հարձակվել են «ՀԱՄԱՍ»-ի շուրջ 450 օբյեկտների վրա։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում վատթարացել է հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայել «ՀԱՄԱՍ»-ի հազարավոր զինյալների ներթափանցումից հետո: Երկու հարյուրից ավելի պատանդներ են գերեվարվել։
Այս օրը «ՀԱՄԱՍ»-ը մի քանի հազար հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ և հայտարարել «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիայի մեկնարկի մասին: Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում։