30 նոր ավտոբուս Երևան կհասնի հունվար-փետրվարին
Ավտոբուսների նոր խմբաքանակը Երևանում կլինի 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այս մասին այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
«Ուրբաթ օրը թղթերն էին ուղարկել, որպեսզի նայենք, հասկանանք` ամեն ինչ նորմալ է թե ոչ, նախնական նայել եմ, որ հունվար-փետրվարին պլանավորումը լինի Երևանում»,- ասել է Հարությունյանը:
Նրա տեղեկացրեց, որ խոսքը 30 նոր ավտոբուսների մասին է։