Ըստ Ադրբեջանի` Հայաստանն իրեն պարտք է 265 մլրդ դոլլար
Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունը հրապարակել է Հայաստանի «պարտքը» Ադրբեջանին, ինչի մասին տեղեկացնում է oxu.az կայքը:
Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունը գիրք է հրապարակել, որտեղ նշված է, որ Հայաստանը Ադրբեջանին 265 մլրդ դոլար է պարտք: Խոսքը վերաբերվում է «գրավված» տարածքներից Հայաստանի ստացած եկամուտներին և այնտեղ պատճառված վնասների փոխհատուցմանը:
Գրքում 6 հիմանական ուղղություն է նշված: Դրանք հիմնականում վերաբերում են հանքերի օգտագործմանը, հողերի, ջրերի և ջրամբարների շահագործմանը, ինչպես նաև 22 տարվա ընթացքում Ադրբեջանի «կորցրած» եկամուտներին: Այդ գումարն ավելի կոնկրետ կազմում է 265 մլրդ 281 մլն 198 հազար 203 դոլլար: