Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում
Գերմանիան ու ԵՄ պատրաստ են շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ։
Գերմանիայի ԱԳ նախարարը հավելել է․ «Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում»։