Էրդողանը սպասում է Ռայիսիի այցին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի վերջին սպասում է իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսիին, որը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին վերջինս ասել է ինքնաթիռում Աստանայից վերադառնալիս` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այս ամսվա վերջին կժամանի Իրանի նախագահ Ռայիսին, և մենք նրա հետ հանդիպում կունենանք»,-ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ առաջիկա օրերին հանդիպումներ են նախատեսված այլ գործընկերների հետ։