Մարկ Ցուկերբերգը հոսպիտալացվել է (լուսանկարներ)
Մարկ Ցուկերբերգը հոսպիտալացվել է։ Այս մասին նա գրել է սոցցանցերում։
Ամերիկացի միլիարդատեր, «Meta» կազմակերպության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մարզումների ժամանակ պատռել է խաչաձև կապանը և հայտնվել հիվանդանոցում: Նա այդ մասին գրել է սոցցանցի իր էջում։
«Վիրահատությունս հենց նոր է ավարտվել», – գրել Է միլիարդատերը և լուսանկար հրապարակել։
Նա պատրաստվում էր MMA մենամարտին, որը պետք է տեղի ունենար հաջորդ տարվա սկզբին։ Վարժանքների ժամանակ Մարկ Ցուկերբերգը։