Խորվաթիայի ԱԳ նախարարը փորձել է համբուրել Գերմանիայի ԱԳ նախարարի շուրթերը․ Bild
Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանը հինգշաբթի օրը Բեռլինում ԵՄ նախարարական գագաթնաժողովի ժամանակ փորձել է համբուրել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքին։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ռադմանը սկզբում բռնել է իր գերմանացի գործընկերոջ ձեռքը, իսկ ավելի ուշ այնպիսի շարժում է արել, կարծես ուզում էր համբուրել Բերբոքի շուրթերը, գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով գագաթնաժողովից տարածված լուսանկարը։ Սակայն Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն արագորեն խուսափել է։
Ինչպես նշում է Bild-ը, այս միջադեպն իրականում տեղի է ունեցել այն պատճառով, որ Խորվաթիայի արտգործնախարարն ուշացել է ֆոտոսեսիայից։ Այդ կերպ Ռադմանը ցանկացել է ողջունել իր գործընկերոջը, քանի որ այդ պահին բոլոր նախարարներն արդեն բարևել էին միմյանց։ Նշվում է, որ նա արդեն ներողություն է խնդրել Բերբոկից։