Վենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմը
Հասարակություն

Ասում ենք՝ պրոֆեսոր, հնարավո՞ր է փորձաքննությունը 3 օրում արած լինեիք, ասում է՝ բացառված է, հետո տեսնում ենք՝ 3 օրում թուղթն արդեն ստորագրած էր․ Մելիքյանը՝ Արմեն Գրիգորյանի գործի մասին

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով երևի ամենաառանցքային նիստն էր։ Օգտվելով ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հնարավորությունից՝ մենք միջնորդել էինք դատարան հրավիրել փաստացի Արմենի մահավճիռը ստորագրած անձին՝ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին։

Դատարանում շատ հետաքրքիր բաներ պարզվեցին։

Նախ, փորձագետին հարցրեցինք հետևյալը՝ հնարավո՞ր է փորձագետի եզրակացության «հետևություններ» հատվածում գրել ինչ-որ միտք, որի մասին ՈՉԻՆՉ գրված չէ եզրակացության հետազոտական հատվածում։ Բնականաբար պատասխանեց՝ ոչ։

Հետո հարցրեցինք՝ բա ինչպե՞ս կբացատրեք, որ ձեր ստորագրած եզրակացության «հետևություններ» հատվածում գրել եք, որ արմենը «ազգային թշնամանք է հարուցել», բայց եզրակացության հետազոտական հատվածում այդ մասին ՈՉԻՆՉ չեք գրել։ Անգամ «թշնամանք» բառը ընդհանրապես չեք էլ գործածել։ Պատասխանեց՝ դե կրկնաբանությունից խուսափելու համար։ Հետո ավելի «հետաքրքիր» շրջադարձ եղավ։ Փորձագետը մտածեց-մտածեց ու նշեց, որ չպետք է գրեր «ազգային թշնամանք». ճիշտը «ներազգային թշնամանք» գրելն էր։

Մենք մի տարի է մեզ ճղում էինք, ասում էինք՝ շիրակցին, արարատցին, արցախցին, սյունեցին «ազգ» չեն՝ ո՞նց եք ասում «ազգային թշնամանք»։ Ասում էին՝ մենք ի՞նչ։ Հենա՝ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսորն է ասել։ Իսկ հիմա դոկտոր-պրոֆեսորը ասում է՝ «չէ. «ներազգային» պիտի լիներ»։ Իսկ «ներազգային»-ը հանցակազմ չէր պարունակում։

Հիշեցնեմ, որ եզրակացության մեջ չգիտես որտեղից հայտնված այդ «ազգային թշնամանք» բառերը Արմենին կյանք արժեցան։

Անցնենք առաջ։ Հարցրեցինք՝ դոկտոր-պրոֆեսոր, Դուք ամբողջ ելույթն ե՞ք լսել, թե՞ միայն ինչ-որ հատված։ Պարզվեց՝ միայն ինչ-որ հատված։ Հարցրեցինք՝ բա ձեր իսկ մեջբերած մասնագիտական գրքերում ասվում է, որ պիտի ամբողջը ուսումնասիրեք, որ ճիշտ ընկալեք խոսքը։ Ասում է՝ «այո՛, դա լեզվական փորձաքննության հիմնարար սկզբունք է։ Բայց ես լսել եմ այն, ինչ ինձ տվել են»։ Պարզ է, չէ՞, որ կոնտեքստից կտրել-տվել են այն, ինչն իրենց պետք էր։

Եվ վերջում թերևս ամենակարևորը։ Ասում ենք՝ պրոֆեսոր, քանի՞ օրում եք կատարել փորձաքննությունը։ Ասում է՝ մոտ տասը. ավելի կարճ ժամանակում անհնար էր։ Ասում ենք՝ հնարավո՞ր է երեք օրում արած լինեիք։ Ասում է՝ բացառված է։ Հետո բացում ենք թղթերը ու ի՞նչ ենք տեսնում. ուրբաթ օրը պրոֆեսորին ներգրավել են փորձագետ, իսկ երեք օրից՝ երկուշաբթի օրը, թուղթն արդեն ստորագրած էր։ Նույն օրը՝ մայիսի 16-ին, Արմենին խայտառակ ձևով ձերբակալում են, ստորացնելով բերում են բաժին, դա տեսագրում-քցում են համացանց։

Ուղիղ երկու ամսից էլ տեղի ունեցավ ողբերգությունը… Որովհետև չգիտես՝ որտեղից, չգիտես՝ ում դրդմամբ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի եզրակացության մեջ «հայտնվեցին» «ազգային թշնամանք» բառերը»։