Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին
Մամուլ

«Հրապարակ». Տիգրան Ավինյանի դեմ ներթիմային արշավանքներ են սկսվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Հայաստանը լրջագույն սպառնալիքների տակ է գտնվում, և այսօր տարբեր կենտրոններից պարբերաբար գուժում են ադրբեջանական հնարավոր հարձակումների մասին, սակայն Նիկոլ Փաշինյանը զբաղված է նեղկուսակցական ինտրիգներով, քաղաքական և իրավական գործընթացներով փորձում է չեզոքացնել, թուլացնել, վարկաբեկել իր որոշ կուսակիցներին, որոնք թիմում քիչ թե շատ հեղինակություն ունեն և կարող են երբեւէ իր մրցակիցը դառնալ, իր աթոռին հավակնել։ Խոսքն այս պարագայում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին է։ 

Տիրապետելով քաղաքական ընդդիմությանը չեզոքացնելու, իր մեղքերը նախկինների գլխին կոտրելու արվեստի բոլոր նրբերանգներին՝ Փաշինյանը գիտակցում է, որ իրեն սպառնացող իրական վտանգը ՔՊ-ի ներսից է լինելու, քանի որ այնտեղ այլևս չկա նախկին միասնականությունը, և նման բռնապետական երկրներում, որպես կանոն, պալատական հեղաշրջումներով է իշխանափոխություն լինում։ Այս առումով Փաշինյանն անողոք է քաղաքական ամբիցիաներ ունեցող թիմակիցների նկատմամբ, և վերջիններս բոլոր առիթներով նրան ապացուցում են, որ իշխանության չեն ձգտում։ Այդ «վտանգներից» մեկը Տիգրան Ավինյանն է, ով թեպետ դարձավ Երեւանի քաղաքապետ, բայց Փաշինյանը նրան բոլոր լծակներից զրկելու որոշում է կայացրել՝ նախ քաղաքապետարան գործուղելով պոտենցիալ փոխարինողի՝ Արմեն Փամբուխչյանին։ Եվ սկսեց Ավինյանի թիմակիցներին չեզոքացնելու գործը։ 

Եվ այդ նպատակով գործի է դրել իր սիրելի գործիքը՝ իրավապահներին։ Նախօրեին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանին և թաղապետարանի ևս 3 աշխատակցի։ Բարխուդարյանին թաղապետ էր նշանակել Ավինյանը՝ մեկ տարի առաջ, երբ զբաղեցրեց փոխքաղաքապետի պաշտոնը և սկսեց պատրաստվել ընտրություններին։ Չնայած պաշտոնապես չեն հաղորդել, թե ինչ գործի շրջանակներում են նախկին թաղապետն ու իր ենթակաները բերման ենթարկվել, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափի վատնումների համար։ Հնարավոր է ներգրավվի նաև Բարխուդարյանի նախորդը՝ Սաշա Կատվալյանը։ Մեղադրում են իրենց մտերիմներին էժան գներով հողատարածքներ վաճառելու և տենդերներ շնորհելու մեջ։ Եվ չնայած նույն օրը Բարխուդարյանին և մյուսներին չբացակայելու ստորագրությամբ ազատ են արձակել, սակայն մեր աղբյուրները կարծում են, որ ցանկացած պահի, ըստ քաղաքական նպատակահարմարության, հնարավոր է ձերբակալեն։

Մեր աղբյուրները կասկած չունեն, որ առաջիկայում նմանատիպ օպերացիաների պակաս չի զգացվելու, խնդիր է դրված Ավինյանից ու իր թիմից նախկին թալանչիներին համարժեք կերպար կերտել։

Այս ամենին զուգահեռ, քաղաքապետարանում էլ են ինտրիգներ հրահրվում, որոնց նպատակն Ավինյանին«կոտրելն» է, նրան փչացնելը։ Դիցուք՝ քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ԺՊ Խորեն Գրիգորյանի «ազատման» բեմադրությունը։ Նախօրեին քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցել էին, որ Գրիգորյանը եւ նրա երկու տեղակալներն ու բաժնի երեք մասնագետներն ազատման դիմումներ են գրել, պատճառն այն է եղել, որ Գրիգորյանի ղեկավարած ոլորտը դրվել է փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի կուրացիայի տակ, այնինչ հիշյալ երկու պաշտոնյաները միմյանց հետ լարված հարաբերություններ ունեն: Գրիգորյանը, ով նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմներից է, դիմում էր գրել, սակայն երեկ առավոտյան հայտարարեց, որ շարունակելու է պաշտոնավարել։ Նա չէր հերքել դիմում գրելու փաստը։ «Իհարկե, կգա մի պահ, որ աշխատանքից դուրս կգամ կամ այլ աշխատանքի կանցնեմ: Բայց այսօր այդ պահը չէ»,- գրել է նա։

Իսկ ի՞նչ է փոխվել մի գիշերվա ընթացքում։ Մեր աղբյուրն ասում է՝ ըստ ամենայնի, «վերեւներից» են միջամտել՝ Սուրեն Պապիկյանի եւ Փաշինյանի մակարդակով, Խորեն Գրիգորյանը շարքային կուսակցական չէ, ակտիվիստ է եւ տարբեր հարթակներում հանդես է գալիս կուսակցության պաշտպանությամբ, ուստի Ավինյանին հորդորել են չնեղացնել Գրիգորյանին, չդնել մի մարդու կուրացիայի ներքո, ում հետ նա հարաբերվելու խնդիր ունի, եւ Ավինյանը նահանջել է։ Մեզ ասացին, որ Խորեն Գրիգորյանի լիազորությունները՝ ազատման դիմումից հետո ավելացրել են, ինչի արդյունքում հետ է վերցրել դիմումը։ Այդ մասին էլ էր նա գրառման մեջ խոստովանել․ «Տեղեկացնեմ նաեւ, որ այսուհետ որակի տեխհսկողության պայմանագրերի կառավարումը եւս փոխանցվում է Շինարարության եւ բարեկարգման վարչությանը»։

Նշենք, որ տեխհսկողության պայմանագրերի կառավարումը ոչ թե բաժին է, այլ՝ գործառույթ, եւ որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ կարգի գործառույթ է շնորհվել երդվյալ ՔՊ-ականին, նշենք, որ ցանկացածը, ով շինարարություն է իրականացնում, պարտադիր պետք է պատվիրի նաեւ տեխհսկողություն։ Նախկինում տեխհսկողությունն իրականացնում էր քաղաքապետարանի ֆինանսների վարչությունը, որի գործառույթները համակարգում էր փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը, այսինքն՝ Շինարարության եւ բարեկարգման վարչությունը պատվիրատուն էր, իսկ հսկողություն իրականացնողն այլ մարմին էր։ Հիմա եթե Խորեն Գրիգորյանը համաձայներ Լեւոն Հովհաննիսյանի կուրացիայի ներքո գործել, կստացվեր, որ, մի կողմից, ենթարկվելու էր վերջինին, մյուս կողմից, հսկիչ գործառույթների մասով՝ աշխատակազմի քարտուղարին։ Մենք գրել ենք, որ Լեւոն Հովհաննիսյանի կուրացիայից հանվել է ֆինանսների հսկողությունը եւ դրվել է աշխատակազմի քարտուղարի կուրացիայի տակ։ Իսկ հիմա Գրիգորյանը ո՛չ մեկին է ենթարկվելու, ո՛չ մյուսին, ու կստացվի, որ նա տնօրինում է կարեւորագույն ոլորտ՝ ե՛ւ շինարարության պատվերն է իջեցնելու, ե՛ւ հսկելու է։ Գրեթե քաղաքապետի գործառույթներից ավելի ընդարձակ գործառույթ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում